Գրանցում և մուտք էլեկտրոնային առողջապահության համակարգ

Էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգը թողարկվում է ինտերնետ դիտարկիչի միջոցով՝ armed.am դոմենային անվան տակ: Կիբեռանվտանգության նկատառումներից ելնելով՝ համակարգում կարելի է գրանցվել միայն նույնականացման (էլեկտրոնայնին) քարտի միջոցով, իսկ գրանցումից հետո հնարավոր է մուտք գործել համակարգ երկու տարբերակով՝ մուտքային անուն/գաղտնաբառով կամ նույնականացման քարտի միջոցով: Եթե դուք օգտագործելու եք Mozilla Firefox դիտարկիչ, ապա պետք է կատարեք լրացուցիչ կարգաբերումներ՝ էլեկտրոնային քարտից օգտվելու համար: Մնացած դիտարկիչներում դրա անհրաժեշտությունը չկա: Ստորև ներկայացված է, թե ինչպես պետք է Mozilla Firefox դիտարկչում ավելացնել էլ-Քարտից օգտվելու հնարավորություն:

Ստորև ներկայացված է, թե ինչպես պետք է Mozilla Firefox դիտարկչում ավելացնել էլ-Քարտից օգտվելու հնարավորություն:
  • Բացեք Options պատուհանը, ընտրեք "Advanced" > "Certificates" > "Security Devices", որպեսզի բացվի "Device Manager" պատուհանը:
  • Ընտրեք "Load":
  • Բացված պատուհանում նշեք մոդուլի անունը. օրինակ՝ «My PKCS#11 Module»:
  • Սեղմեք "Browse..." և նույնականացման քարտը կարդացող սարքի ծրագրի համապատասխան բաժնում ընտրեք համապատսխան ֆայլը: Օրինակ՝ "CryptoCard" ծրագրի համար պետք է ընտրել PKCS11 մոդուլում՝ «CCPkiP11.dll»-ը: Եթե Ձեր համակարգչի պրոցեսորը 64 բիթ է, ապա «CryptoCard» ծրագիրը փնտրեք ProgramFilesX86 թղթապանակում, հակառակ դեպքում՝ «Program Files» թղթապանակում: "CCPkiP11.dll" ֆայլը նշելուց հետո սեղմեք "OK":
Համակարգ մուտք գործելու համար բացեք armed.am էջը: կոճակի միջոցով կարելի է փոխել ծրագրի լեզուն:

Համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ: Այն հարկավոր է տեղադրել նույնականացման քարտը կարդացող սարքի մեջ և սեղմել էլ-քարտի գրության վրա: Բացված դաշտում հարկավոր է սեղմել «գրանցվող անձի անձնական տվյալներ» տողի վրա և սեղմել ok: Կբացվի էլ-քարտի ծածկագրի մուտքագրման պատուհանը.


մուտքագրելով էլ-քարտի ծածկագիրը՝ կտեսնեք հետևյալ էջը.



Նոր բացված էջում անհրաժեշտ է գրանցել էլ փոստը, գաղտնաբառը, հաստատել գաղտնաբառը, ապա լրացնել բջջային հեռախոսահամարը, որից հետո սեղմել «Հիշել» կոճակը: Գործողությունները կատարելուց հետո Ձեր կողմից լրացրած էլ փոստին և հեռախոսահամարին կուղարկվի հղում, որում առկա հղման կոդերը հարկավոր է մուտքագրել համապատասխան դաշտերում,



ապա սեղմել «Հաստատել» կոճակները՝ յուրաքանչյուր դաշտի համար: Գործողությունները կատարելուց հետո հարկավոր է սեղմել «Շարունակել» կոճակը, որից հետո կբացվի ձեր Անձնական էջը:






Ծրագրի այս էջում գրանցման ժամանակ էլ-քարտից ավտոմատ լրացվում են ձեր անունը, ազգանունը և նույնականացման քարտի համարը: Անձնական էջում կարելի է փոփոխել միայն այն տվյալները, որոնք առկա չեն բնակչության պետական ռեգիստրում (ԲՊՌ):

Եթե «Ձեր կողմից ստորագրված թղթային համաձայնության դեպքում» առկա տարբերակներից ընտրեք «Ոչ»-ը, ապա Ձեր բժշկական պատմությունը հասանելի կլինի համակարգում գրանցված այն բժիշկներին, որոնց թղթային համաձայնության ձևով թույլատվություն եք տրամադրել: «Այո» տարբերակն ընտրելու դեպքում ձեր բժշկական պատմությունը հասանելի չի լինի համակարգում գրանցված բժիշկներին:«ՙՙԱնհետաձգելի բուժօգնության նպատակ»-ի «Այո» տարբերակն ընտրելու դեպքում բուժաշխատողը հնարավորություն կունենա անհետաձգելի դեպքերում դիտել ձեր բժշկական պատմությունը: «Ոչ» տարբերակն ընտրելու դեպքում բուժաշխատողը բժշկական պատմությունը դիտելու հնարավորություն չի ունենա:

Գաղտնաբառը մոռանալու դեպքում հարկավոր է կրկին մուտք գործել նույնականացման քարտով, ապա անձնական էջի «Նոր գաղտնաբառ» դաշտում լրացնել գաղտնաբառը, որից հետո «Հաստատել» դաշտում կրկնել այն:

Եթե ցանկանում եք փոխել գաղտնաբառը, կարող եք մուտքային անունով և գաղտնաբառով մուտք գործել համակարգ, անձնական էջում լրացնել հին գաղտաբառը, ապա նոր գաղտնաբառն ու հաստատել այն:

Հիշեցնենք, որ գաղտնաբառը պետք է կազմված լինի առնվազն 6 նիշից, որում պետք է առկա լինեն և՛ տառեր և՛ թվեր:

Համակարգում հասանելի ձևանմուշները տեսնելու համար հարկավոր է սեղմել    հետևյալ կոճակը, որից հետո էկրանին կտեսնեք ձեզ հասանելի ծրագրերը՝ գունավոր ուղղանկյունների տեսքով՝ խմբավորված ըստ դերերի (օրինակ՝ բուժաշխատող, գլխավոր բժիշկ, պացիենտ և այլն): Յուրաքանչյուր ձևանմուշի նշանակությանն ու օգտագործման կանոններին ծանոթանալու համար բացեք ծրագիրը՝ սեղմելով համապատասխան ուղղանկյան վրա:

Էլեկտրոնային առողջապահության համակարգի բոլոր բաղադրիչների վերաբերյալ առկա են ուսուցողական հոլովակներ, որոնք հասանելի են այստեղ: